ՌԴ-ն ցանկանում է իր տեղը գրավել ռոբոտացման խտության ցուցանիշով լավագույն 25 երկրների շարքում

1 Min Read

Ռուսաստանի կառավարությունը կհատկացնի ₽350 մլրդ «արդյունաբերական ռոբոտաշինության և արտադրության ավտոմատացման զարգացում» դաշնային նախագծին՝ ռոբոտաշինության ոլորտում առաջացած հսկայական ճեղքվածքը լրացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Коммерсант-ը։ Նախագիծը կներառի սուբսիդիաներ ռոբոտներ արտադրողների և արտադրության մեջ դրանք ներդրող ընկերությունների համար:

Նախագահի հրամանագրի համաձայն՝ մինչև 2030թ․ Ռուսաստանը պետք է ներառվի ռոբոտացման խտության ցուցանիշով լավագույն 25 երկրների շարքերը:


FT. ԱՄՆ-Ճապոնիա հարվածը` Չինաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտին. Ինչպիսին կլինի Չինաստանի պատասխանը


Այսինքն՝ յուրաքանչյուր 10 հազար աշխատողին պետք է բաժին ընկնի ավելի քան 100 ռոբոտ։

Հաղորդվում է, որ այժմ այդ ցուցանիշը մոտ 5 անգամ ցածր է՝ 10 հազար աշխատողին բաժին է ընկնում ընդամենը 19 ռոբոտ։

Ուկրաինական ճգնաժամը շարունակում է հարվածել ՌԴ տեխնոլոգիական զարգացման արագության տեմպերին։ Վերջինս զգալի դանդաղել է, ինչն էապես նվազեցնում է ՌԴ տնտեսության մրցունակությունը աշխարհի մյուս տնտեսությունների համեմատ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով