Ներկայիս դժվարին պայմաններում տնտեսությունը փորձում է շարժվել առաջ` գործադրելով իր ամբողջ ներուժը։ Այս բարդ իրավիճակի մեջ ամենավտանգավոր գործոնը համարվում է <<ոչ խաղաղություն, ոչ պատերազմ>> վիճակի պահպանումը։
Բացասական մթնոլորտի ձևավորմանը նպաստում են ներքին և արտաքին ազդակները։ Բավական էր դիտել ՀՀ առաջին նախագահի հարցազրույցը հանրային առաջինի եթերում։ Մյուս կողմից ադրբեջանաթուրքական բարբարոսների գրեթե ամենօրյա ռեժիմով սպառնալիքները հայ ժողովրդի հասցեին խորացնում են առկա անհանգստությունները։ Այս ամենն ազդում է կազմակերպությունների գործունեության վրա, սակայն նրանք ջանասիրաբար կատարում են իրենց աշխատանքը։
Մյուս կարևոր գործոնը աշխատակիցներն են, որոնց վարքագիծը դեռևս թույլ է տալիս պահպանել հարաբերական կայունությունը զինադադարի այս կարճ ժամանակահատվածում։
Նկատենք, որ նույնիսկ այս անկայունության պարագայում կազմակերպությունների թվաքանակի դինամիկան տնտեսությունում պահպանել է աճման միտումը.
Գծապատկեր 1. Կազմակերպությունների թվաքանակի դինամիկան 2022 թ.-ի հունվար-հուլիս ժամանակահատվածում
Գծապատկեր 1-ից երևում է, որ դեռևս 2022 թ.-ի հունիսին ՀՀ-ում գործունեություն է ծավալել թվով 56,742 միավոր կազմակերպություն, իսկ նույն տարվա հուլիսին կազմակերպությունների թիվը կազմել է 61,812 միավոր՝ հունիսի համեմատ աճելով 5,070 միավորով։
Նկատենք նաև, որ կազմակերպությունների թվաքանակը 2022 թ-ի հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, աճել է 11 %-ով։
Գործունեություն ծավալող կազմակերպություններում աշխատողների թվաքանակի դինամիկան եղել է այսպիսին.
Գծապատկեր 2. Աշխատողների թվաքանակի դինամիկան 2022 թ.-ի հունվար-հուլիս ժամանակահատվածում
Աշխատողների թվաքանակը, մինչև 2022 թ.-ի հունիսը, աճման միտում է ունեցել և հենց այդ ամսում արձանագրվել է հունվար-հուլիս ժամանակահատվածի աշխատողների թվաքանակի առավելագույն մակարդակը՝ 689,265 մարդ։ Հուլիսին արդեն նկատվում է աշխատողների թվաքանակի մի փոքր անկում, որի արդյունքում աշխատողների թվաքանակը կայունացել է 683,152 մարդ մակարդակում, որը 2021 թ.-ի հուլիսի համեմատ աճել է ընդամենը 5 %-ով։
ՀՀ կազմակերպություններում աշխատողների աշխատավարձերի դինամիկան հետևյալն է.
Գծապատկեր 3. Միջին ամսական անվանական աշխատավարձի դինամիկան 2022 թ.-ի հունվար-հուլիս ժամանակահատվածում
Միջին ամսական անվանական աշխատավարձի առավելագույն մակարդակ դիտվել է 2022 թ.-ի մարտին՝ 277,173 դրամ։ Այնուհետև նկատվում է անկում, որի արդյունքում 2022 թ.-ի ապրիլին անվանական աշխատավարձը կազմել է 217,033 դրամ։ Այնուհետև սկսում է աշխատավարձի դանդաղ աճ, որի արդյունքում 2022 թ.-ի հուլիսին ունենք աշխատավարձերի 239,631 դրամ մակարդակ։ Վերջինս 2021 թ.-ի հուլիսի համեմատ աճել է 16,2 %-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում