Նոր ֆունտ ստեռլինգի թղթադրամները՝ Կարլ III թագավորի դիմանկարով, կներկայացվեն մինչև տարեվերջ և շրջանառության մեջ կդրվեն 2024 թվականի կեսերից: Այս մասին հայտարարել է Անգլիայի բանկը, փոխանցում է Politico-ն։
«Նորին մեծության դիմանկարը կհայտնվի բոլոր չորս պոլիմերային թղթադրամների առկա նմուշների վրա։ Սա կլինի ընթացիկ պոլիմերային շարքի շարունակությունը, և թղթադրամի ձևավորման մեջ լրացուցիչ փոփոխություններ չեն կատարվի», – ասվում է հայտարարության մեջ:
Թագավորական ընտանիքի ցուցումներին համապատասխան՝ միապետի փոփոխության բնապահպանական և ֆինանսական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար, Եղիսաբեթ II թագուհու պատկերով թղթադրամների առկա պաշարները կշարունակեն շրջանառության մեջ մնալ:
Ընթացիկ թղթադրամները կմնան օրինական վճար և շրջանառությունից կհանվեն միայն մաշվածության կամ վնասվելու դեպքում: Դրանք շրջանառության մեջ կլինեն Կարլ III թագավորին նվիրվածների հետ միասին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում