Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագիրը շարունակում է մնալ գյուղաջակցության ամենապահանջված ծրագրերից։
Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, ծրագրի շրջանակում լիզինգով ձեռքբերված նոր սարքավորումների թիվը մոտենում է 3 հազարի, ընդհանուր պորտֆելը մոտ 45,6 մլրդ դրամ է։
Ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրով տնտեսավարողներին տրամադրվում են հետևյալ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ՝
- անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն, խխունջաբուծություն,
- բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմատնային տնտեսություն,
- սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ,
- թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,
- սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ,
- ագրովերամշակող արդյունաբերություն,
- ագրոպարենային գործունեության այլ ոլորտներ:
Ծրագրի այլ մանրամասներ հասանելի են հետևյալ հղումով՝ https://mineconomy.am/page/1349
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում