Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի քննարկման շրջանակում կառաջարկի մեղմել արդեն իսկ գոյություն ունեցող որոշ սահմանափակումներ, գրում է РИА Новости-ն։
Չորեքշաբթի ԵՀ-ն նախատեսում է ԵՄ երկրների դեսպաններին տեղեկացնել նոր միջոցների մասին, այդ թվում՝ ռուսական նավթի գնի սահմանման մասին։
Միաժամանակ Բրյուսելը կարող է հանել Ռուսաստանից պարարտանյութերի, ցեմենտի և այլ ապրանքների արտահանման արգելքը։
Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ արտասահման ոչինչ չեն մատակարարի, եթե դա հակասի Ռուսաստանի շահերին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքն ուժեղացրել է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը։ Դա հանգեցրել է էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների բարձրացմանը Եվրոպայում և ԱՄՆ-ում: Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, սակայն պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում