Netflix-ը հիմնում է իր սեփական տեսախաղերի ստուդիան ՝ հաստատվելու համար խաղային արդյունաբերության մեջ։ Գրում է BBC-ն։
Netflix-ը նախկինում գնել է խաղային փոքր ընկերություններ, ինչպիսիք են Oxenfree-ի ծրագրավորող Night School Studio-ն: Բայց հոսքային հսկան այժմ ավելի հեռուն է գնում և զրոյից ստուդիա է ստեղծում:
Ամիր Ռահիմին՝ Netflix Game Studios-ի փոխնախագահը, բլոգային գրառման մեջ հայտարարել է համաշխարհային մակարդակի խաղերի ստուդիա կառուցելու տեսլականի մասին, որն ըստ նրանց՝ կբերի մի շարք օրիգինալ խաղեր՝ առանց գովազդի և առանց հավելվածի գնումների:
Ապրիլին Netflix-ը հայտարարեց 200,000 բաժանորդների կորստի մասին, դա առաջին եռամսյակային կորուստն էր 2011 թվականից ի վեր: Նրա բաժնետոմսերի գինը նվազել է 35%-ով` կորցնելով ավելի քան 50 մլրդ դոլար (46,5 մլրդ ֆունտ ստեռլինգ) ընկերության շուկայական արժեքից:
Այնուհետև Netflix-ը կորցրեց գրեթե մեկ միլիոն բաժանորդ 2022 թվականի ապրիլ-հուլիս ընկած ժամանակահատվածում, ինչը ամենամեծն է իր պատմության մեջ, չնայած՝ այն դեռևս ունի ավելի քան 220 միլիոն բաժանորդ ամբողջ աշխարհում:
Netflix-ը գնեց Next Games-ը 2022 թվականի մարտին: Այն արդեն աշխատանքային հարաբերություններ ուներ խաղի մշակողի հետ, որը բջջային խաղ էր պատրաստել՝ հիմնված Netflix-ի հիթային շարքի՝ Stranger Things-ի վրա:
Netflix-ը վերջին տարիներին թողարկել է խաղերի վրա հիմնված մի քանի սերիաներ, ինչպիսիք են Arcane-ը (հիմնված League of Legends-ի վրա) և Cyberpunk: Edgerunners (հիմնված Cyberpunk: 2077-ի վրա):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում