🔸Գնահատեք ձեր հաջողությունը նրանով, թե ինչ եք զոհել դրան հասնելու համար:
Դալայ Լամայից
🔸Մարդն աճում է այնքանով, որքանով աճում են նրա նպատակները։
Շիլլեր
🔸Հազար մղոն երկարությամբ ճանապարհը սկսվում է առաջին քայլից:
Լաո Ցզի
🔸Գնա քո ճանապարհով և թող մարդիկ խոսեն ինչ ուզում են:
Դանթե Ալիգերի
🔸Մի տրտմիր. այն ամենն ինչ կորցնում ես, պտտվում ու հետ է գալիս քեզ մոտ այլ բանի տեսքով:
Ռումի
🔸Որքան ավելի լուռ ես դառնում, այնքան ավելի շատ ես լսում:
Ռամ Դասս
🔸Անհաջողությունը պարզապես նորովի սկսելու հնարավորություն է, այս անգամ ավելի խելամտորեն։
Հենրի Ֆորդ
🔸Ձգտեք լինել ոչ թե պարզապես հաջողակ մարդ, այլ արժեքավոր։
Ալբերտ Էյնշտեյն
🔸Բոլոր նվաճումների մեկնարկային կետը ցանկությունն է:
Նապոլեոն Հիլ
🔸Երիտասարդ տարիներիս մտածում էի, որ ամենակարևորը փողն է: Այժմ, երբ տարեց մարդ եմ, ես արդեն համոզված եմ դրանում:
Օսկար Ուայլդ
🔸Մի ցանկացիր, որ ամեն ինչ լինի ավելի հեշտ, ցանկացիր, որ դու լինես ավելի պատրաստված:
Ջիմ Ռոն
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում