Nike-ի նոր գործադիր տնօրենից հեղաշրջում է ակնկալվում

1 Min Read

Ակնկալվում է, որ Nike-ի նոր գործադիր տնօրենը կկրկնապատկի ընկերության ջանքերը՝ վերանորոգելու մանրածախ առևտրականների հետ հարաբերությունները։

Reuters-ը գրում է, որ նոր տնօրենը կփոխի հեռացող ղեկավարի ռազմավարությունը։ Նախկին ղեկավարը կենտրոնացած էր անմիջապես իր խանութների և կայքի միջոցով ապրանքը վաճառելու վրա:

Հինգշաբթի օրը սպորտային հագուստի հսկան ընկերության գործադիր տնօրեն նշանակեց վետերան Էլիոթ Հիլին՝ վստահություն ներշնչելով ներդրողների մոտ ռազմավարության սխալ քայլերի և ինտենսիվ մրցակցության դեմ պայքարող ընկերության շրջադարձի վերաբերյալ:

Ընկերության բաժնետոմսերը, որոնք այս տարի կորցրել են իրենց արժեքի մեկ քառորդը, ուրբաթ օրվա վաղ առևտրի արդյունքներով աճել է 8%-ով:

«Nike-ի խորհուրդը (ներառյալ վերահսկիչ Նայթերի ընտանիքը) ցանկանում էր ղեկավար ունենալ ընկերության լայնածավալ գիտելիքներով, որպեսզի լուծի իր վերջին խնդիրները, որոնցից ամենահրատապը Դոնահոյի ջանքերն են՝ առաջնահերթություն տալ ուղղակի վաճառքին, քան արտադրանքի մշակմանը և մանրածախ հարաբերություններին», – ասում է Morningstar-ի վերլուծաբան Դեյվիդ Սվարցը:

 

Կիսվեք այս հոդվածով