Ինչպիսին էր շաբաթը թվերով. ֆինանսական լրահոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews-ի հետ:

Սեպտեմբերի 29-ին՝ 6 տարվա շինարարությունից հետո, Մայր Աթոռը կբացի իր դռները: Վերջին անգամ նման ծավալի շինարարություն եղել է 1620–ականներին: Նշենք, որ Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից որևէ ֆինանսավորում չի արվել։

Փոխարենը՝ Ինժեներական քաղաք ներդրումային ծրագրի  համար նախորդ  շաբաթ Կառավարությունը հատկացրեց ևս 1 մլրդ 945 մլն դրամ: Ինժեներական Քաղաքը կառուցվում է Նոր Նորքի Բագրևանդ փողոցում՝ 3 հա հողատարածքի վրա։

Իսկ  ՀՀ աշխատանքի և սոցհարցերի նախարարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հիշեցնում է, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում 40+10 հզ դրամ աջակցության տրամադրման գործընթացը։

Շաբաթվա վերլուծականում էլ գնաճի տեմպերն են: Օգոստոսին՝ նախորդ տարվա համեմատ, գնաճն արձանագրվել է  1․3% մակարդակում: Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամենաբարձր գնաճը տրանսպորտի ոլորտում է՝  9․1%։

Իսկ ԿԲ-ի հրապարակած տվյալներով՝ 2024թ.-ի հուլիս ամսվա դրությամբ շրջանառությունում կանխիկ դրամը կազմել է 795,381 մլն դրամ, 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 10․56%-ով։

2024թ․ օգոստոսին 2023թ․ օգոստոսի համեմատ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է մոտ 8%-ով՝ կազմելով 300,919 մարդ։ Ի դեպ,  2024թ․ ամառվա 3 ամիսներին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է 8%-ով` 719,240 մարդ։

Եվ վերջում,  շտապեք փոխել «Temu» առցանց առևտրի խանութի Ձեր գաղտնաբառը: Նախորդ շաբաթ բացահայտվեց «Temu»-ից 87 մլն հաճախորդի անձնական տվյալների արտահոսք՝ այդ թվում Հայաստանից:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով