Որքա՞ն աշխատավարձ են ստանում հարևան Վրաստանում

1 Min Read

Հետաքրքի՞ր է իմանալ, թե ինչքան աշխատավարձ են ստանում հարևան Վրաստանում վարձու աշխատողները։

Վրաստանում միջին ամսական աշխատավարձը կազմում է 2044,9 լարի, ինչը հավասար է  290․ 000 դրամի։

2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Վրաստանում 15,7 հազար մարդ ստացել է 12 հազար լարիից բարձր աշխատավարձ։ 12 հազար լարին հավասար է 1 մլն 701 970 դրամի, մինչդեռ 904 մարդու դեպքում այն ​​գերազանցել է 50 հազար լարին։ Իսկ 50 000 լարին նույնն է, ինչ  7 մլն 91 544 դրամը։

Վրաստանում 70 հազար լարիից բարձր (9 մլն 928 հազար 162 դրամ)  աշխատավարձ է ունեցել 116 մարդ,  իսկ 100 հազար լարիից (14 մլն 183 հազար 89 դրամ)բարձր՝ 250 մարդ։

Միաժամանակ, եկամուտների ծառայության տվյալներով՝ Վրաստանում 2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ 276,2 հազար մարդ ստացել է 1 հազար լարիից (141 830 դրամ)ցածր աշխատավարձ, իսկ 70,1 հազարը՝ 1-ից 1,2 հազար լարի։

Վրաստանում միջին անվանական ամսական աշխատավարձը, անկախ սեռից, 2024 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 11,1%-ով (200,4 լարի) և կազմել 2004,9 լարի՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։

Վրաստանում ապրելու արժեքը մեկ անձի համար կազմում է 249,7 լարի (35 415 դրամ)։

Կիսվեք այս հոդվածով