Մայքլ Ջեքսոնին մեղադրողներից մեկը սպառնում է բացահայտել հանգուցյալ աստղի դեմ մանկապղծության մասին ավելի շատ մեղադրանքներ, եթե լռության դիմաց 213 միլիոն դոլար չստանա:
Այս մասին հայտնել են Մայքլ Ջեքսոնի ժառանգորդները։
2019 թվականին Ջեքսոնի ժառանգորդներին ոմն տղամարդ եւ ևս չորս հոգի հայտնել են, որ իրենք կարող են հրապարակել պնդումներ, որոնց համաձայն գերաստղն իրենցից ոմանց նկատմամբ երեխա ժամանակ անվայել արարք է դրսեւորել, հաղորդում է Financial Times-ը:
Մեկ տարի անց ժառանգորդները մոտ 20 միլիոն դոլարի հաշտության են հասել մեղադրողների հետ, երբ վերջիններս համաձայնել են չվարկաբեկել երգչի հեղինակությունը։ Սակայն այժմ Ջեքսոնի ժառանգորդները պնդում են, որ տղամարդը երգչի դեմ մեղադրանքներ է մոգոնել՝ փորձելով լրացուցիչ 213 միլիոն դոլար կորզել։
Իրենց հայցադիմումի մեջ Ջեքսոնի ունեցվածքի կառավարիչները դատարանից պահանջում են մեղադրողին ստիպել հարգել 2020 թվականին ստորագրած համաձայնագիրը և արգելել նրան հրապարակել այն հայտարարությունները, որոնք նա 4 տարի առաջ համաձայնեցված գումարի դիմաց պարտավորվել է գաղտնի պահել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում