Ադրբեջանը 2025 թվականին որքա՞ն գումար կուղղի օկուպացված Արցախին

1 Min Read

2025 թվականին օկուպացված Արցախի տարածքում շինարարական և այլ աշխատանքներ կատարելու համար Ադրբեջանի պետական բյուջեից կտրամադրվի 4 միլիարդ մանաթ, ինչը 17,6 տոկոսով պակաս է 2024 թվականի համար հաստատված գումարից։

2025 թվականի Ադրբեջանի պետական բյուջեի նախագծում ընթացիկ ծախսերն ավելացել են 2 մլրդ մանաթով, սակայն միաժամանակ նախատեսվում է կապիտալ ծախսերը նվազեցնել 15-ից մինչև 12 մլրդ մանաթ։

Առողջապահության ոլորտի ծախսերը հաջորդ տարի կանխատեսվում են 1,997 միլիարդի չափով, ինչը 7 տոկոսով ավելի է 2024 թվականի համար հաստատված բյուջեից։

Ըստ Sputnik Азербайджан-ի փորձագետի՝ Ադրբեջանում սպասվում է կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով