Ադրբեջանը կրճատում է պաշտպանության ոլորտին ուղղված պետբյուջեի ծախսերը

1 Min Read

Նախատեսվում է, որ 2025 թվականին Ադրբեջանը 6,6%-ով կկրճատի պաշտպանության ոլորտին ուղղված պետական ​​բյուջեի ծախսերը, իսկ սոցիալական պաշտպանության համար հատկացվող միջոցները կավելացվեն։
 Sputnik Азербайджан-ը գրում է, որ Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2025 թվականի պետբյուջեի նախնական թվերը, որոնց համաձայն սոցիալական պաշտպանության ծախսերը կավելացվեն, իսկ պաշտպանության համար նախատեսված միջոցները կկրճատվեն։

2025 թվականին պետբյուջեի ծախսերը կանխատեսվում են 39,667 մլրդ մանաթ, որից 24,957 մլրդ մանաթը կամ 63%-ը կուղղվեն ընթացիկ ծախսերին, 12,31 մլրդ մանաթը կամ 31%-ը՝ կապիտալ ծախսերին, 2,399 մլրդ մանաթը կամ 6 տոկոսը սպասարկելու պետական ​​պարտքը և պարտավորությունները։

Հաջորդ տարի Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները կանխատեսվում են 36,616 մլրդ մանաթի չափով, ինչը 0,6 տոկոսով ավելի է 2024 թվականի համար կանխատեսվածից։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2025 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսվում է հատկացնել 6,658 մլրդ մանաթ, ինչը 6,6%-ով պակաս է ընթացիկ տարվա հաստատված կանխատեսումից։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով