Պավել Դուրովի երեխաների մայրը պահանջում է Դուրովի կարողության իր մասնաբաժինը, այդ թվում Telegram-ից

1 Min Read

Պավել Դուրովի երեք երեխաների մայրը՝ Իրինա Բոլգարը, հայտարարել է, որ Telegram-ը Պավելի հետ համատեղ ձեռք բերված սեփականություն է։

Բոլգարն ասել է, որ միլիարդատիրոջ անունով գրանցված են եղել ընտանեկան բոլոր ակտիվները, սակայն նրան խոստումներ են տվել, որ ինքը և իր երեխաները հասանելի կլինեն դրանց։

Միաժամանակ Բոլգարը նշել է, որ որոշ երկրներում չգրանցված հարաբերությունները հավասարեցվում են պաշտոնական ամուսնությանը, երբ խոսքը վերաբերում է սեփականության իրավունքին։

«Այլ երկրներում հնարավոր է ամուսնական ունեցվածքի բաժնեմաս պահանջել քաղաքացիական իրավունքի համաձայն», – ավելացրեց նա:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով