Որոշ երկրներ չեն կարողանա ձմռանը դիմանալ առանց ռուսական գազի

1 Min Read

Հունգարիան բավականաչափ գազի պաշարներ ունի ձմռանն ընդառաջ՝ շնորհիվ Ռուսաստանից մատակարարումների, բայց մի շարք այլ եվրոպական երկրների համար անհնար կլինի ձմեռը գոյատևել առանց ռուսական վառելիքի։ РИА Новости-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

Ըստ նրա՝ եթե ռուսական գազի մատակարարումը դադարեցվի, ապա Հունգարիայում չեն կարողանա հաղթահարել ձմեռը՝ նույնը նշելով մի շարք այլ եվրոպական երկրների մասին:

Նախարարը քննադատել է նաև եվրոպացի մի շարք պաշտոնյաների հայտարարությունները՝ կապված իրենց գազապահեստարանների բարձր լցվածության հետ։ Նրա խոսքով՝ այս ցուցանիշը կարևոր է գնահատել յուրաքանչյուր երկրում գազի սպառման մակարդակի համեմատ։

Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը Եվրոպայում իր գործընկերներին կոչ է արել «իրատես լինել», քանի որ էներգետիկ ոլորտում խնդիրները «քաղաքական, գաղափարական կամ ֆիկտիվ բնույթ չեն կրում»։ «Սրանք իրական խնդիրներ են, և մենք պետք է լուրջ վերաբերվենք դրան»,- շեշտել է նախարարը։

Կիսվեք այս հոդվածով