«Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անդրադարձ է կատարել նաև հայկական գինուն։ Այդ մասին տեղեկականում ենք Էկոնոմիկայի նախարարությունից։
Նախարարը պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին, անդրադարձել տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը, ներդրումներին, զբոսաշրջությանը։
Խոսել է նաև հայկական գինու մասին, նշելով, որ այն արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ.
«Մեր գինին անխոչընդոտ արտահանվում է եվրոպական երկրներ, ԱՄՆ, ՌԴ, ինչու՞ անխոչընդոտ, քանի որ որակի ստանդարտների հետ կապված որևէ խնդիր չունենք։ Շատ մասնագետների գնահատմամբ հայկական գինին իր որակով չի զիջում բազում առաջատար երկրների գինիներին: Հայկական գինու հանրահռչակման գործում սփյուռքի մեր հայրենակիցները կարող են շատ մեծ նշանակություն և ազդեցություն ունենալ»։
Նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք նաև, որ արդեն իսկ այս պահին ավարտվել է 2500 հա ինտենսիվ այգու աշխատանք, մենք առաջիկա տարիներին Հայաստանում կունենանք մինչև 8000 հա ժամանակակից ինտենսիվ այգիներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում