Վրաստանում հյուրանոցային համարներն ամռանը շարունակում են թանկանալ, այս մասին Sputnik Грузия-ի փոխանցմամբ, հաղորդում է PMCG հետազոտական կենտրոնը։
Օգոստոսին հյուրանոցային համարների գներն աճել են ամսական 1,3%-ով, իսկ անցած տարվա հունիսի համեմատ՝ 2%-ով։ Հիշեցնենք, որ հունիսին համարների գներն աճել են ամսական 16%-ով, իսկ հուլիսին՝ 3,6%-ով։
Այսպես, հինգաստղանի հյուրանոցում մեկ գիշերվա միջին գինը հուլիսին կազմել է 586 լարի (217 դոլար), չորս աստղանի հյուրանոցում՝ 272 լարի (100 դոլար), երեք աստղանի հյուրանոցում՝ 184 լարի (68 դոլար): .
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում