Apple-ի բաժնետոմսերը նվազել են

1 Min Read

Ամերիկյան Apple կորպորացիայի բաժնետոմսերը նվազել են 3%-ով այն բանից հետո, երբ վերլուծաբաններից մեկը նախազգուշացրել է, որ ընկերության նոր iPhone 16 Pro մոդելի պահանջարկը սպասվածից ցածր է: Այս մասին գրում է Bloomberg-ը։

TF International Securities-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն ասում է, որ ակնկալվող նոր iPhone 16-ի նախնական պատվերները, որոնք սկսվել են սեպտեմբերի 13-ին, կազմել են 37 միլիոն միավոր, ինչը գրեթե 13%-ով ցածր է անցյալ տարի iPhone 15-ի թողարկումից:

Փորձագետն այս անկումը բացատրում է օգտատերերի կողմից iPhone 16 Pro մոդելի նկատմամբ ցածր հետաքրքրությամբ։

«iPhone 16 Pro սերիայի համար նախատեսվածից ցածր պահանջարկի հիմնական գործոններից մեկն այն է, որ վաճառքի հիմնական կետը՝ Apple Intelligence-ը, հասանելի չէ iPhone 16-ի թողարկման ժամանակ», – բացատրեց Կուոն:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով