– Դու հավատում ես Աստծուն, այնուհետև դադարում ես հավատալ, իսկ երբ մեծ դժվարությունների մեջ ես, միևնույնն է աղոթում ես:
– Երբեք չի կարելի բացվել ամբողջությամբ: Պետք է որոշ բաներ թողնես քեզ համար և այն մարդկանց համար, ում սիրում ես։
– Ես ուզում եմ, որ ինձ սիրեն այնպես, ինչպես ես եմ միշտ սիրել՝ հոգուս ողջ կրքով:
-Այս պահին մենք փորձում ենք անտեսանելի դարձնել տղամարդկանց և կանանց միջև եղած տարբերությունը, սակայն այդ տարբերությունը հիասքանչ է:
– Ես վիրավոր եմ, ինչպես բոլորը, բայց իրավունք չունեմ ճակատագրից բողոքելու, ես ստեղծված եմ վերքերից ու կորուստներից, ինչպես շատ այլ մարդիկ։ Այդպիսին է կյանքը, և այն կարող է դաժան լինել:
– Հաջողությունը երջանկության բանալին չէ: Երջանկությունն է հաջողության բանալին։
– Եթե սիրում ես այն, ինչ անում ես, հաջողակ կլինես։
– Ես ամեն ինչ գիտեի և ամեն ինչ ստացա: Բայց իրական երջանկությունը տալն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում