Ովքե՞ր են հավակնում դառնալ տրիլիոնատեր. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Մինչ սովորական մահկանացուներս փորձում ենք հնարավորինս օպտիմալ ձևով օգտագործել մեր տրամադրության տակ եղած «համեստ միջոցները», աշխարհի միլիարդատերերն արդեն փորձում են գծել այն ճանապարհը, որն իրենց  հնարավորություն կտա հայտնվել տրիլիոնատերերի շարքում։


Միլիոնատերների թվաքանակի աճման միտումը պահպանվելու է. Ո՞ր երկրները կդառնան առաջատար. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Հետազոտողներն արդեն իրականացրել են վերլուծություններ՝ հաշվի առնելով միլիարդատերերի միլիարդների աճման միտումը 2017-2024թթ։

Վերլուծության արդյունքում ի մի են բերվել հետաքրքիր կանխատեսումները․

Պարզվում է` տրիլիոնատերերի ցուցակում ամենամոտ ժամկետում՝ 2027թ․-ին, հայտնվելու է Իլոն Մասկը, ում  հարստությունը ներկայումս կազմում  է շուրջ$242 մլրդ։

2028թ․ տրիլիոնատերերի ցուցակում են հայտնվելու`

  • Գաուտամ Ադանին («Adani Group»), ում ունեցվածքը 2024թ․ կազմում է մոտ $84 մլրդ,
  • Ջենսեն Հուանգը («NVIDIA»)`$84 մլրդ,
  •  Պրաջոգո Պանգեստուն (Prajogo Pangestu,«Barito Pacific»)`$43 մլրդ։

Տրիլիոնատերերի ցուցակին ամենաուշը՝ 2033 և 2034թթ․ միանալու են`

  • Մուկեշ Ամբանին («Reliance Industries»)`$116 մլրդ կարողությամբ,
  • Մայքլ Դելլը («Dell Technologies»)`  ունեցվածքը 2024թ․ դրությամբ$91 մլրդ կարողությամբ,
  • Սթիվեն Բալմերը («Microsoft»)`$121 մլրդ։
Կիսվեք այս հոդվածով