Արդյունաբերության ոլորտի դերակատարումը տնտեսությունում. Թոփ 10 երկրներ

1 Min Read

Տնտեսական կայուն աճի ապահովման համար անհրաժեշտ է բազմաշերտ աշխատանք. կարևոր բաղադրիչներից է նաև կարողանալ արտադրել այնպիսի ապրանքներ, որոնք կունենան թե՛ ներքին, թե՛ արտաքին մեծ պահանջարկ։

Պատկերացրեք կյանքն առանց ամերիկյան համակարգիչների, գերմանական, ճապոնական և հարավկորեական մեքենաների, բելառուսական տրակտորների և այլն։ Այս երկրներն աշխարհին մատակարարում են իրենց ապրանքները, որոնք ունեն հսկայական պահանջարկ։

Այս տեսանկյունից հետաքրքիր է ուսումնասիրել այն երկրները, որոնց տնտեսություններում արդյունաբերությունն ունի էական մասնաբաժին ՀՆԱ-ի մեջ։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ համաշխարհային ՀՆԱ-ում արդյունաբերության համախառն արտադրանքի մասնաբաժինը 2023թ․ կազմել է 15%:

ԱՀա թոփ 10 երկրները, որտեղ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները զգալի մասնաբաժին ունեն ՀՆԱ-ում 

 

Առաջին տեղում է Պուերտո Ռիկոն է, որը սերտ կապվածություն ունի ԱՄՆ հետ։ Սակայն, երկրի վերջնական կարգավիճակը դեռևս որոշված չէ։ Պարզվում է 2023թ․ Պուերտո Ռիկոյի ՀՆԱ-ի 46%-ն ապահովել է երկրի արդյունաբերության ոլորտը։

2-րդ հորիզոնականում է հայտնվել Իռլանդիան՝ 34% մասնաբաժնով։
Էսվատինին հայտնվել է 3-րդ հորիզոնականում՝ մասնաբաժնի 28% ցուցանիշով։

5-րդ տեղում է Թայլանդը՝ 25% մասնաբաժնով։

Թոփ 10 պետությունների ցուցակը եզրափակում է ԵՏՄ անդամ Բելառուսը՝ 23% մասնաբաժնով։

Կիսվեք այս հոդվածով