FT. ԱՄՆ-Ճապոնիա հարվածը` Չինաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտին. Ինչպիսին կլինի Չինաստանի պատասխանը

1 Min Read

ԱՄՆ-ն և Ճապոնիան մոտ են չինական կիսահաղորդչային արդյունաբերության համար տեխնոլոգիաների արտահանումը սահմանափակելու շուրջ համաձայնության հասնելուն, փոխանցում է Financial Times-ը։

Սպիտակ տունը նախատեսում է մինչև նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները հայտարարել արտահանման վերահսկման նոր միջոցառումների մասին, որոնցում ներառված է նաև նոր պահանջ` ուղղված ոչ ամերիկյան ընկերություններին`ստանալ արտոնագրեր Չինաստանին ապրանքներ վաճառելու համար։



Հաղորդվում է, որ ԱՄՆ կառավարությունն արդեն մի քանի ամիս բանակցություններ է վարում Ճապոնիայի և Նիդերլանդների հետ արտահանման վերահսկողության լրացուցիչ համակարգ ստեղծելու շուրջ, որպեսզի ճապոնական և նիդերլանդական ընկերությունները չընկնեն ամերիկյան «օտարերկրյա ուղղակի արտադրանքի կանոն»-ի ներքո:

Չնայած Վաշինգտոնի և Տոկիոյի միջև բանակցությունները մոտ են բեկմանը, ճապոնացի որոշ պաշտոնյաներ նախազգուշացրել են Պեկինի կողմից հնարավոր պատասխան գործողությունների մասին, որոնք կարող են ներառել կարևոր օգտակար հանածոների արտահանման արգելափակում:

Եթե օգտակար հանածոների գներն է՛լ ավելի բարձրանան, դա կարող է թուլացնել ճապոնական ապրանքների մրցունակությունը:

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան խոսնակ Լյու Պենգյուն հայտարարել է, որ Չինաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և ամուր կպաշտպանի չինական ձեռնարկությունների օրինական իրավունքներն ու շահերը:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով