Բրիտանական խոշորագույն British Airways ավիափոխադրողը 2025 թվականի մարտի 30-ից կսկսի ուղիղ կանոնավոր չվերթներ իրականացնել Լոնդոն-Թբիլիսի, հայտնում է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան։ Sputnik Грузия–ի տեղեկություններով` չվերթները կիրականացվեն շաբաթական չորս անգամ Եվրոպայի ամենամեծ` Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից:
Ուղիղ թռիչքների մեկնարկի մասին փաստաթուղթը Լոնդոնում ստորագրել են Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Իրակլի Կարքաշաձեն և British Airways-ի ռազմավարական պլանավորման տնօրեն Նիլ Չեռնոֆը։ Ասոցիացիան ինտենսիվ բանակցություններ է վարել բրիտանական ավիափոխադրողի հետ Վրաստանում գործունեությունը սկսելու շուրջ։
«Ուրախ եմ, որ մենք կարողացանք բրիտանական ֆլագմանը վերադարձնել վրացական ավիաշուկա և ուղիղ չվերթով միացնել Լոնդոնն ու Թբիլիսին, ինչը շատ կարևոր է երկու երկրների հարաբերություններում»,– ասել է Քարկաշաձեն։
Նա նաև նշել է American Airlines-ի հետ ամուր գործընկերության կարևորությունը, որը թույլ է տալիս British Airways-ի ուղևորներին Լոնդոնի միջոցով կապվել ԱՄՆ-ի տարբեր քաղաքներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում