Երևանում կբացվի իրանական ամենամեծ առևտրի կենտրոնը

1 Min Read

Արտերկրում Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն կլինի Երևանում: Այն կբացվի այս տարվա հոկտեմբերի 1-ին: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

Իրանական ամենամեծ առևտրի կենտրոնը կլինի որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ):

Կենտրոնը նախագծվել և մշակվել է Երևանում՝ ավելի քան 18,000 քմ տարածքի վրա։ Կենտրոնի 10,000 քմ մակերեսով ցուցահանդեսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավարներ: Այն ներառում է նաև կոնֆերանսների սենյակ բիզնես-բիզնես (B2B) հանդիպումների համար և բաց տարածք միջոցառումների, կոնֆերանսների և փառատոնների անցկացման համար:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով