Տեղում կատարված ստուգումների արդյունքում 208 բենզալցակայանի գործունեություն դադարեցվել է, որից 54-ն առհասարակ ապամոնտաժվել է: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:
«Կարող է երկար ժամանակ չշահագործեն եւ այդպես տեւական ժամանակ մնա բենմզալցակայանը՝ շարունակելով մնալ արտադրական վտանգավոր օբյեկտ: Մենք հիմա ասում ենք՝ եթե չես շահագործելու, կորսերվացրու: Եթե չես կոնսերվացնում, վարչական վարույթ է հարուցվելու, ապա նաեւ պետությունը կկոնսերվացնի այն, հետո հայցով կպահանջի այդ գումարը»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
«Բենզալցակայանների ապամոնտաժման պատմությունն էլ է հետաքրքիր, որովհետև դրանք այն դեպքերն էին, երբ այդ բենզալցակայանի գոյության համար ոչ մի իրավական հիմնավորում չկար: Այդ ապամոնտաժված բենզալցակայանների մեծ մասի դեպքում ո՛չ թույլտվություն, ո՛չ նախագիծ չի եղել, ուղղակի բենզալակայան է գոյացել ու այս տարիներին առանց «օֆ» անելու աշխատել են: Ու շատերն այսօր էլ կան, այնպես չէ, որ բոլորը հայտնաբերել ենք: Պետք է հետևողական լինենք, որովհետև տնտեսական մրցակցության հարց էլ կա: Մեկը ծախս է արել, նախագիծ, թույլտվություն և այլն, այն մյուսը ոչինչ չի արել», – ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ հանրության շրջանում հաճախ են քննարկվում օրենքի տարբեր դրույթների՝ չգործելու պարագայում դրանք չեղյալ հայտարարելու հարցերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում