Կառավարության ֆինանսավորման նախագիծը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը մերժել է

0 Min Read

Ամերիկյան կառավարության մինչև 2025թ. մարտի 28-ը ֆինանսավորման օրինագիծը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը չի ընդունել։

Փաստաթղթին աջակցել է Կոնգերսի ստորին պալատի 202 անդամ, 220-ը դեմ է արտահայտվել։ Դրանում ներառված են դրույթներ, որոնց չեն աջակցում դեմոկրատները, ինչպես նաև որոշ հանրապետականներ։

Դաշնային կառավարությունը ստիպված է դադարեցնել աշխատանքը, եթե մինչև սեպտեմբերի վերջ չընդունվի լիարժեք բյուջե կամ ժամանակավոր ֆինանսավորում հաջորդ ֆինանսական տարվա համար, որն սկսվելու է հոկտեմբերի 1-ին։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով