Շակիրան կկանգնի դատարանի առաջ՝ հարկերը չվճարելու պատճառով

1 Min Read

Կոլումբացի երգչուհի Շակիրան դատարանի առաջ կկանգնի՝ 14,5 միլիոն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Մայիսին իսպանացի դատախազները երգչուհուն մեղադրանք են առաջադրել 6 հանցագործության համար՝ կապված 2012-ից 2014 թվականներին հարկերից խուսափելու հետ։

Այդ ժամանակահատվածում Շակիրան ապրել է Իսպանիայում։ Իսպանական օրենսդրության համաձայն, եթե ֆիզիկական անձը երկրում անցկացնում է ավելի քան 183 օր, նա համարվում է օրինական ռեզիդենտ և պարտավորվում է հարկեր վճարել` արտասահմանում ստացած եկամուտների համար:

Աստղի գործով դատական ​​նիստի մեկնարկի ամսաթիվը դեռևս հայտնի չէ։

Ավելի վաղ Իսպանիայի դատախազությունը երգչուհու համար պահանջել էր ավելի քան ութ տարվա ազատազրկում և 23 միլիոն եվրո տուգանք։

Կիսվեք այս հոդվածով