«Ինժեներական քաղաքի» կառուցման համար պետբյուջեից որքա՞ն լրացուցիչ հատկացում կարվի

1 Min Read

Կառավարության սեպտեմբերի 19-ի նիստում որոշեց Հայաստանում «Ինժեներական քաղաքի» կառուցման համար լրացուցիչ 1 մլրդ 945 մլն դրամ հատկացնել: Հարցը ներկայացրեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով` մայիսի 31–ին ավարտվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորումը, որից հետո խնդիր է առաջացել հետագա աշխատանքների ու սարքավորումների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու։

«Նշված գումարից 1 մլրդ 880 մլն դրամը կուղղվի 2024 թվականի համար նախատեսված ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման աշխատանքներին, 67մլն 900 հազար դրամը՝ Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման, սպասարկման աշխատանքներին»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ հատկացումը կապահովի «Ինժեներեկան քաղաքի» կառուցման աշխատանքների անընդհատությունը։

Հայրապետյանը նաև մանրամասն ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են մինչև այժ կատարվել «Ինժեներական քաղաք» ծրագրի մասով. «Այս ծրագրի իրականացումը և շարունակականությունը ապահովելու համար պետական բյուջեից այս փոխանցումը կլինի նախավերջինը։ Վերջին փոխանցումը կլինի 2025 թվականին՝ 1մլդ-ի չափով»։

Նախարարը նաև հավելեց, որ այս պահին 250 ինժեներ է աշխատում ծրագրի վրա.«Այս պահին այնտեղ ներկայացված են 22 ինժեներական ընկերություններ»։

Հատկացվող գումարը կտրամադրվի «Թվային փոխակերպման գործընթաց» ծրագրի չօգտագործված միջոցներից։ Դա կլինի պետբյուջեից վերցվող նախավերջին հատկացումը։

Մխիթարյանն ավելացրեց, որ 2025 թվականի տարեվերջին ևս 1 մլրդ դրամ հատկացում կլինի և այդպիսով պետբյուջեից հատկացումները կավարտվեն։ Մնացած հատկացումները կլինեն մասնավոր հատվածից։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով