Հեղեղումներից վնասված ավտոմեքենաների տերերը փոխհատուցում կստանան

1 Min Read

Այսօր՝ սեպտեմբերի 19-ի կառավարության նիստում կայացվեց որոշում Լոռու և Տավուշի մարզերում մայիսին տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված ֆիզիկական անձանց ավտոմեքենաներին պատճառված վնասը կփոխհատուցվի:

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցել՝ 31,240․7 հազ․ դրամ թվով 30 տրանսպորտային միջոցի համար, իսկ ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին 91,139․4 հազ․ դրամ 161 տրանսպորտային միջոցի համար։

Այսպիսով առաջարկվում է՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 122 մլն 380 հազար դրամ։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց պատճառված առաջնային, կենսական նշանակության վնասի փոխհատուցումը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով