«Գազպրոմ»-ի շահույթն աճել է ավելի քան երկու անգամ՝ հասնելով 53 մլրդ դոլարի

1 Min Read

Ռուսական գազային հսկայի՝ «Գազպրոմ»-ի շահույթը աճել է ավելի քան երկու անգամ այս տարվա առաջին վեց ամսում՝ մինչև 3,05 տրիլիոն ռուբլի (52,54 միլիարդ դոլար): Տեղեկանում ենք  Bloomberg-ից։

Ընկերությունը հայտնել է նաև, որ գազի արտահանման միջին գինը ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 3,5 անգամ։

Անցյալ ամիս «Գազպրոմն» ասաց, որ 2022 թվականի առաջին կիսամյակում գրանցել է ռեկորդային զուտ շահույթ՝ 2,5 տրիլիոն ռուբլի, և նրա տնօրենների խորհուրդը առաջարկել է միջանկյալ շահաբաժիններ տրամադրել՝ 1998 թվականից ի վեր առաջին անգամ բաց թողնելով տարեկան վճարումը:

Կիսվեք այս հոդվածով