Թեև միլիարդատեր Իլոն Մասկը Սպիտակ տան համար պայքարում պաշտպանում է հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն նրա տարբեր ընկերությունների աշխատակիցները հիմնականում նվիրատվություններ են անում Թրամփի դեմոկրատ մրցակից Կամալա Հարիսին: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Tesla-ի (TSLA.O) աշխատակիցները 42,824 դոլար են ներդրել Հարիսի նախագահական արշավին` 24,840 դոլարի դիմաց Թրամփի քարոզարշավին, ըստ OpenSecrets-ի՝ անկուսակցական ոչ առևտրային կազմակերպության։
Մասկի SpaceX հրթիռային ընկերության աշխատակիցները 34526 դոլար են նվիրաբերել Հարիսին՝ Թրամփինը՝ 7652 դոլար։ X սոցիալական մեդիա հարթակի աշխատակիցները, որը նախկինում հայտնի էր որպես Twitter, 13213 դոլար են նվիրաբերել Հարիսին՝ Թրամփինը՝ 500 դոլարից պակաս:
Թեև թվերը համեմատաբար փոքր են նախընտրական արշավի դրամահավաքի համար, դրանք ցույց են տալիս քաղաքական հակումներ, որոնք հակասում են Մասկի նախատրամադրվածությանը:
Թրամփն ասել է, որ եթե հաղթի, Մասկին կնշանակի կառավարության արդյունավետության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։
Մասկի աշխատակիցներից շատերը տեղակայված են Կալիֆորնիայում, որը դեմոկրատների հենակետն է, ասել է Ռոս Գերբերը՝ Gerber Kawasaki Wealth and Investment Management-ի գործադիր տնօրենը, որը Tesla-ի բաժնետեր է: Գերբերը նաև X-ի ներդրող է:
Հուլիսին Մասկը հայտարարել էր, որ X և SpaceX-ի կենտրոնակայանը Կալիֆորնիայից կտեղափոխի Տեխաս՝ Կալիֆորնիայի գենդերային ինքնության մասին օրենքի պատճառով, որը նա անվանեց «վերջին կաթիլը»: Գերբերն ասաց, որ նման քայլը կնշանակի Կալիֆորնիայում «շատ պոտենցիալ տաղանդների կորուստ»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում