Լիզ Թրասի իշխանության գալուց հետո Մեծ Բրիտանիայի շուկաները կորցրել են 500 միլիարդ դոլար

1 Min Read

Մեծ Բրիտանիայի բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկաները կորցրել են առնվազն 500 միլիարդ դոլարի կուտակային արժեք Լիզ Թրասի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։ Ներդրողների վստահությունը նվազել է հարկերի հսկայական կրճատման պատճառով: Գրում է Bloomberg-ը։

Ստանձնելով ղեկավարումը այն ժամանակ, երբ Միացյալ Թագավորության տնտեսությունն արդեն կանգնած էր ռեցեսիայի վտանգի առաջ՝ Թրասի կառավարության նոր հարկաբյուջետային քաղաքականություն առաջարկեց։ Դա հանգեցրեց ակտիվների կտրուկ նվազման, որն էլ իր հերթին՝ ֆունտ ստեռլինգի ռեկորդային անկման։ Վերջինս Անգլիայի բանկի կողմից արտակարգ գործողությունների ձեռնարկման մասին խոսակցությունների տեղիք տվեց:

FTSE 350 ինդեքսը, որը ներառում է արտահանմանն ուղղված FTSE 100-ը և ներքին ուղղվածություն ունեցող FTSE 250-ը, կորցրել է ավելի քան 300 միլիարդ դոլար շուկայական կապիտալ այն բանից հետո, երբ Թրասը սեպտեմբերի 5-ին հաստատվեց Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում:

Այս ընթացքում Մեծ Բրիտանիայի պետական ​​պարտատոմսերի շուկայական արժեքի ինդեքսը կորցրել է ավելի քան 160 մլրդ ֆունտ (173 մլրդ դոլար)։ 10-ամյա պետական ​​պարտատոմսերի տոկոսադրույքը 2010 թվականից ի վեր առաջին անգամ աճել է ավելի քան մեկ տոկոսային կետով՝ հասնելով ավելի քան 4%-ի։  Միևնույն ժամանակ ստերլինգով թողարկված ներդրումային կարգի պարտատոմսերը կորցրել են 29 մլրդ դոլար, բրիտանական կորպորատիվ պարտատոմսերի շուկայական արժեքը նվազել է 1,4 մլրդ դոլարով ։

 

Կիսվեք այս հոդվածով