Հիշի՛ր, որ երբեմն ուզածդ չստանալը բախտի հիանալի նվեր է․ 10 իմաստուն միտք՝ Դալայ Լամայից

1 Min Read

Ցանկացած իրավիճակում Դալայ Լամայի իմաստուն խոսքերը լույս կտան ձեր մտքի և հանդարտություն՝ ձեր հոգուն։ Այս անգամ ձեզ ենք ներկայացնում 10 իմաստուն միտք Դալայ Լամայից։

🔸Հնարավորության դեպքում ավելի բարի գտնվեք, իսկ դա հնարավոր է միշտ:

🔸Գոռոզությունը երբեք արդարացված չէ: Այն առաջանում է ցածր ինքնագնահատականի կամ ժամանակավոր, մակերեսային նվաճումների հետևանքով:

🔸Կյանքի հանդեպ դրական վերաբերմունքը պահպանելով` կարելի է երջանիկ լինել ամենաանբարենպաստ պայմաններում:

🔸Մարդիկ ստեղծվել են սիրված լինելու համար, իսկ իրերը` օգտագործվելու: Աշխարհում քաոս է տիրում, քանի որ ամեն ինչ ճիշտ հակառակն է:

🔸Հիշեք, որ միշտ չէ, որ այն, ինչ ցանկանում եք, այն է, ինչ ձեզ իսկապես անհրաժեշտ է:

🔸Պատրաստ եղեք փոխել ձեր նպատակները, բայց երբեք մի փոխեք ձեր արժեքները:

🔸Լավ սովորի՛ր կանոնները, որպեսզի կարողանաս դրանք արդյունավետ խախտել:

🔸Կշռի՛ր հաջողությունդ նրանով, թե ինչից ես հրաժարվել դրան հասնելու համար:

🔸Նրանց, ում սիրում ես, տո՛ւր թռչելու թևեր, վերադառնալու արմատներ և մնալու պատճառներ:

🔸Հիշի՛ր, որ երբեմն ուզածդ չստանալը բախտի հիանալի նվեր է:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով