Փողի գլոբալ առաջարկի ծավալների դինամիկան. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Համաշխարհային տնտեսությունը շարունակում է ենթարկվել տարատեսակ ցնցումների։ Դեռևս կորոնավիրուսային համաճարակի ժամանակահատվածում տեղի ունեցան զգալի բացասական տեղաշարժեր, իսկ Ռուսաստան-Արևմուտք, ինչպես նաև Չինաստան-Արևմուտք հակասություններն է՛լ ավելի խաթարեցին համաշխարհային տնտեսության հիմքերը։

Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել փողի գլոբալ առաջարկի ծավալների միտումները կորոնավիրուսային համաճարակին նախորդող և հաջորդող իրավիճակների համատեքստում․

Վիճակագրությունը փաստում է, որ 2024թ․ երկրորդ եռամսյակում փողի գլոբալ առաջարկի ծավալները կազմել են շուրջ $129 տրլն: Վերջինս նախորդ եռամսյակի համեմատ նվազել  է 0․4%-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 2%-ով:

Փողի գլոբալ առաջարկի ծավալների աճի տեմպերն արագացել են 2019թ․ երկրորդ եռամսյակից սկսած։ 2024թ․ երկրորդ եռամսյակում 2019թ․ երկրորդ եռամսյակի համեմատ փողի գլոբալ առաջարկի ծավալներն աճել են 1․3 անգամ։ Այս ժամանակահատվածը համընկնում է կորոնավիրուսի համաճարակի հետ։



2024թ․ երկրորդ եռամսյակում 2022թ․ երկրորդ եռամսյակի համեմատ փողի գլոբալ առաջարկի ծավալներն աճել են մոտ 4%-ով։

Հիշեցնենք, որ 2022թ․ երկրորդ եռամսյակից սկսվեց ռուս-ուկրաինական ճգնաժամի տարածումն ամբողջ աշխարհում։

Կիսվեք այս հոդվածով