«Թուրքիայի գրասենյակների և բորսաների միության» (ԹԳԲՄ-TOBB) և ԱՄՆ Առևտրի պալատի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Թուրքիայի առևտրի փոխնախարար Մուստաֆա Թուզջուն հայտարարել է, որ վերջին տարիներին աճել է ամերիկյան ընկերությունների ներդրումերը Թուրքիայում և թուրքական ընկերությունների ներդրումները ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է Ermenihabe-ը։
Ամերիկյան ընկերությունների թիվը Թուրքիայում հասնում է 2000-ի, իսկ ընդհանուր ներդրումները կազմում են 15 միլիարդ։ Ըստ փոխնախարարի՝ երկկողմ առևտրի ծավալը հասել է ռեկորդային մակարդակի՝ 34 մլրդ դոլարի և 2024-ին հնարավորություն կա այն հասցնել 40 մլրդ դոլարի։ Նախարարը նաև հավելել է, որ օրակարգային հարցերի թվում է ԱՄՆ-ի հետ առևտրի ծավալները 100 մլրդ դոլարի հասցնելը։
Թուզջուն նաև նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակվում է բազմաթիվ ոլորտներում, հատկապես պաշպանական և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում