345 դեպք և շուրջ 126 մլն դրամի չափով տուգանք. ՊԵԿ-ը նոր տվյալներ է ներկայացրել

2 Min Read

2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 345 դեպք և շուրջ 126 մլն դրամի չափով տուգանք։ Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն: Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 41․2 մլն դրամի չափով:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.

– հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․3 մլն դրամ տուգանք,

– հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,

– հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․15 մլն դրամ տուգանք,

– հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․6 մլն դրամ տուգանք,

– մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․1 մլն դրամ տուգանք,

– մթերային խանութի, առևտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․84 մլն դրամ տուգանք,

– մթերային խանութ, բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,

– մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․66 մլն դրամ տուգանք,

– շինանյութի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․9 մլն դրամ տուգանք,

– բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության, ոսկերչության, թանկարժեք քարերի մշակման, տնտեսական ապրանքների խանութի, մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 5․64 մլն դրամ տուգանք,

– այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1 մլն դրամ տուգանք։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով