ԵՄ-ն համաձայնել է Ուկրաինային տրամադրել մոտ 44,48 մլրդ դոլարի նոր վարկ մինչև 2024 թվականի վերջ՝ անկախ ԱՄՆ-ի մասնակցությունից։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ երեք եվրոպացի պաշտոնյաների վրա հղումով։
Մինչև տարեվերջ Եվրամիությունը պատրաստվում է 44.48 մլրդ դոլարի վարկ տրամադրել Ուկրաիանային` անկախ ԱՄՆ-ի մասնակցությունից:
Financial Times վերլուծությամբ` այս միակողմանի քայլը կարող է ձեռնարկվել Բրյուսելի այն մտավախության ֆոնին, որ Բուդապեշտը կխանգարի ԱՄՆ-ին տրամադրել այն երաշխիքները, որոնք անհրաժեշտ են ռուսական սառեցված ակտիվներով վարկի մարմանը մասնակցելու համար։
Օրբանի կառավարությունը փորձում է հետաձգել որոշման ընդունումը մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները, սակայն ԵՄ-ն պետք է պատրաստի այլընտրանք հիմա՝ ապահովելու, որ օգնությունը Կիև հասնի մինչև 2024 թվականի ավարտը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում