12 մլն 801 հազար դրամ կառավարությունը որոշել է տրամադրել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին մարզային նշանակության ճանապարհների նորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
10 մլն 49 հազար դրամ հատկացվել է Ներքին Գետաշեն-Վերին Գետաշեն-Մադինա մարզային նշանակության ավտոճանապարհի Վերին Գետաշեն բնակավայրում 2,6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի փոսային նորոգման աշխատանքների ձեռքբերման, իսկ 2 մլն 752 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր մտնող մարզային նշանակության 3,1 կմ երկարության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
Ծրագիրը կմ եկնարկի առաջիկա օրերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում