Microsoft-ում նորից խոշոր կրճատումներ են. այս անգամ աշխատանքը կորցրել է ընկերության 650 աշխատակից

1 Min Read

Microsoft-ը աշխատանքից ազատել է ևս 650 աշխատակցի: Կրճատումները կատարվել են խաղերի բաժնում: Մինչ այս ընկերությունը աշխատանքից ազատել էր 1.900 աշխատակցի:

Bloomberg -ի փոխաանցմամբ` այս խոշոր կրճատումներին նախորդել է  Activision Blizzard-ի 68,7 միլիարդ դոլար արժողությամբ ձեռքբերումը, հայտնում է TechCrunch-ը:

Xbox-ի ղեկավար Ֆիլ Սփենսերի հուշագրում նշվում է, որ նոր կրճատումները նույնպես կապված են ձեռքբերման հետ:

«Նոր ներդրումից հետո որպես մեր թիմի կառուցվածքը և մեր բիզնեսը նորովի գործարկելու մաս՝ մենք որոշել ենք կրճատել Microsoft Gaming-ում մոտավորապես 650 հաստիք, հիմնականում կորպորատիվ և օժանդակ գործառույթներ, որպեսզի մեր բիզնեսը երկարաժամկետ հաջողության հասնի», – ասվում է հուշագրում:

Այսքանով հանդերձ` ոչ մի խաղ կամ սարք չի չեղարկվում և ոչ մի ստուդիա չի փակվում:

Կրճատումների նախորդ փուլից հետո, երբ Microsoft-ը աշխատանքից ազատեց 1900 աշխատակիցների, ընկերությունը փակեց մի քանի խաղային ստուդիաներ, այդ թվում՝ Tango Gameworks-ը և Arkane Austin-ը:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով