ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ 2022 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 27-ին նշվում է զբոսաշրջության համաշխարհային օրը: Վերջինս ընդունվել է Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության կողմից 1970 թ.-ին այս օրը` իսպանական Տորրեմոլինոս քաղաքում, երբ ընդունվեց Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության կանոնադրությունը:

Տոնի նպատակն է զբոսաշրջության քարոզչությունը, զբոսաշրջության ազդեցությունը տնտեսության վրա, ինչպես նաև տարբեր երկրների ժողովուրդների միջև կապերի զարգացումը:

Դեռևս կորոնավիրուսի հետևանքները չէին հաղթահարվել, երբ Հայաստանը հայտնվեց պատերազմական իրավիճակում, որը շարունակում է պահպանվել մինչ օրս: ՀՀ զբոսաշրջությանը մեծ հարված են հասցնում նաև որոշ երկրների հայտարարությունները, որտեղ սեփական քաղաքացիներին կոչ են անում չայցելել ՀՀ տարբեր տարածաշրջաններ: Չնայած այս սահմանափակումներին՝ զբոսաշրջիկները չեն կորցնում իրենց հետաքրքությունը աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի հայրենիքի նկատմամբ.

Գծապատկեր 1. Հայաստան ժամանած և Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակը 2022 թ.-ի առաջին կիսամյակում

2022 թ.-ի առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 588,731 մարդ՝ 2021 թ.-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է գրեթե 2 անգամ։ Որպես զբոսաշրջիկ` 2022 թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանից արտերկիր է մեկնել 343,553 մարդ։ Վերջինս 2021 թ.-ի առաջին կիսամյակի համեմատ աճել է մոտ 3 անգամ:

Հայաստան ժամանած զբոսաշրջիկները 2022 թ.-ի առաջին կիսամյակում հյուրանոցային տնտեսության օբյեկտների և բարեկամի կամ հարազատի տանը մնալու միջև ընտրությունը կատարել են հետևյալ կերպ.

Գծապատկեր 2. Հայաստան ժամանած զբոսաշրջիկների տեղավորման սխեման 2022 թ.-ի առաջին կիսամյակում

2022 թ.-ի առաջին կիսամյակի դրությամբ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 58%-ը նախընտրել է տեղավորվել բարեկամի կամ հարազատի, վարձով տրվող բնակարաններում կամ այլ տարբերակով, իսկ 42%-ը նախընտրել է հյուրանոցային տնտեսության օբյեկտները։

Մյուս կողմից, Հայաստանից որպես զբոսաշրջիկներ մեկնած ուղևորության կազմակերպումը 2022 թ.-ի առաջին կիսամյակում իրականացվել է հետևյալ կերպ.

Գծապատկեր 3. Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների ուղևորության կազմակերպման կառուցվածքը 2022 թ.-ի առաջին կիսամյակում

Պարզվում է, որ Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների միայն 1%-ի ուղևորությունն է կազմակերպվել զբոսաշրջային կազմակերպությունների կողմից, իսկ 99%-ը նախընտրել է իր հարցերը լուծել ինքնուրույն։

Կիսվեք այս հոդվածով