Խոշոր արևմտյան բանկերը լքում են Ռուսաստանը, իսկ ասիական բանկերը չեն շտապում զբաղեցնել իրենց տեղը. РБК

1 Min Read

Ռուսաստանում մանրածախ բիզնեսի դադարեցման մասին ամերիկյան Citigroup-ը հայտարարել է դեռևս 2022 թ․ օգոստոսին։  Նույն թվականին բանկը վաճառեց իր սպառողական վարկերի պորտֆելը։ Citibank-ի հաճախորդների դեբետային քարտերն այս սեպտեմբերի 20-ից կդադարեն աշխատել, փոխանցում է РБКն:

Ամերիկյան Citigroup-ի ռուսական «դուստրը»՝ Citibank-ը, հաճախորդներին նախազգուշացրել է 2024թ․ սեպտեմբերի 20-ից հետո բանկի կողմից նախկինում թողարկված բոլոր դեբետային քարտերի աշխատանքի դադարեցման մասին:

Բացի այդ՝ արագ վճարումների համակարգի միջոցով վճարումներն ու փոխանցումները անհասանելի կդառնան 2024 թ․ սեպտեմբերի 25-ից հետո: Դեռևս օգոստոսի 1-ից բանկը չեղյալ է հայտարարել բանկային սպասարկման վճարները բոլոր հաճախորդների համար:

Citibank-ը կսահմանափակի քարտից քարտ ելքային փոխանցումները և կապի վճարումները։
«Citigroup»-ը դեռ 2021 թ․ ապրիլին հայտարարել էր Ռուսաստանում իր ներկայությունը կրճատելու պլանների մասին։  Այդ ժամանակ խումբը ցանկանում էր դադարեցնել ֆիզիկական անձ հաճախորդների հետ աշխատանքը։ 2022 թ․ մարտին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո, «Citigroup»-ը հրաժարվեց աշխատել նաև բիզնես հաճախորդների հետ։ 

Փաստացի, ՌԴ բանկային համակարգը շարունակում է կորցնել մրցակցային գրավչությունը։ Այն քաղաքականությունը, որ արևմտյան հսկայական բանկերի փոխարեն կգան Հարավ-արևելյան Ասիայի երկրների բանկերը, փաստացի չի աշխատում։ Պատճառն Արևմուտքի երկրրորդային պատժամիջոցներն են։ Հետևաբար, այս լճացման ժամանակահատվածը որքան երկարի, այնքան կմեծանան ՌԴ ֆինանսական համակարգի խոցելությունը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով