Դիլիջան քաղաքում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքում հայտնաբերվել է փայտի թեփի պարկերով քողարկված, հաճարենի տեսակի ծառից պատրաստված 4.8 խմ կողահատ տախտակ։
Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ։
Ապօրինի փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Հանրապետության մարզերում կանխարգելիչ հատուկ միջոցառումները շարունակվում են։