Նոր Զելանդիան ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

1 Min Read
Plastic letters arranged to read "Sanctions" are placed in front the flag colors of New Zealand and Russia in this illustration taken February 28, 2022. REUTERS/Dado Ruvic/Illustration

Նոր Զելանդիան հայտարարել է, որ «Պուտինի մերձավոր շրջապատի 19 նոր անդամներ» այլ երկրների հետ համաձայնեցված գործողությունների արդյունքում կենթարկվեն ֆինանսական պատժամիջոցների և ճանապարհորդական արգելքների։ Այս մասին ասել է երկրի արտգործնախարար Նանայա Մահուտան, գրում է ավստրալական Associated Press-ը։

«Ուկրաինան հասկացրել է, որ ամենակարևոր գործողությունները, որոնք մենք կարող ենք ձեռնարկել նրանց օգնելու համար, մեր պատժամիջոցներն ու աջակցությունն են նրանց հակամարտությանը, ինչպես մենք շարունակում ենք անել», – ասել է նախարարը:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության դեմ Նոր Զելանդիայի կողմից սահմանված պատժամիջոցներն արդեն ազդում են մոտ 1000 մարդու վրա։

Միևնույն ժամանակ, երկրի կառավարությունը հայտարարել է, որ չի կարող հետագա ռազմական օգնություն ցուցաբերել, քանի որ չունի այն, ինչ ցանկանում է Ուկրաինան։

Կիսվեք այս հոդվածով