ԱՊԱԳԱՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

1 Min Read

ՀԱՀ-ի բնակչությունը հաճախ բախվում է տրանսպորտային խնդիրների, որոնց առաջացումը պայմանավորված է հաճախակի հոսանքազրկումներով և լարերի գողությամբ։ Այս խնդրին որոշել են լուծում տալ երիտասարդները, ովքեր տեղի համալսարաններից մեկի ղեկավարությամբ ստեղծել են միայն արևային էներգիայով աշխատող գնացք։

Այս մասին գրում է «Компьютерра» կայքը։

Համալսարանի ներկայացուցիչները երիտասարդներին առաջարկել են իրենց ավտոնոմ գնացքը հավաքել Սոշանգվե քաղաքում, որը գտնվում է երկրի մայրաքաղաքի մոտ։

Վերջինիս տանիքի վրա ամրացվելու են արևային վահանակներ։ Գնացքը հնարավորություն է ունենալու շարժվել 30 կմ/ժ արագությամբ։ Գնացքը կահավորված է մեքենայի նստատեղերով և ժամանակակից հեռուստացույցով` ուղևորներին զվարճացնելու համար։

20 երիտասարդներից բաղկացած խումբը գնացքի հավաքման վրա ծախսել է երկու տարի։ Երիտասարդները և համալսարանը հույս ունեն, որ իրենց գնացքը կստանա կառավարության աջակցությունը և այն կներդրվի մյուս քաղաքներում։

Կիսվեք այս հոդվածով