2024 թվականի առաջին կիսամյակում 3 միլիարդ դոլարի օտարերկրյա ներդրումներ են կատարվել Ադրբեջանում։
Ըստ SputnikАзербайджан-ի` Ադրբեջանի ներդրումներն արտասահմանում այս ընթացքում կազմել են 998 մլն դոլար։
Ֆիզիկական անձանցից Ադրբեջան կատարվող դրամական փոխանցումները կազմել են 567,8 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի երկիր փոխանցումների ծավալը նվազել է ավելի քան 36%-ով։
Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են 259,6 մլն դոլար, ինչը 1,9 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա հունվար-հունիսին։
Ադրբեջանի կենտրոնական բանկից հայտնում են, որ 2024 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի հավելուրդը հասել է 2,6 մլրդ դոլարի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում