10 մլրդ դրամ է վատնվել և ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել․ Աննա Գրիգորյան

1 Min Read

«ՊՎԾ-ն շատ հստակ տեսել է, որ ԱՆԻՖ-ում մարդիկ անհասկանալի շատ բարձր աշխատավարձ են ստանում, անհասկանալի գործառույթ են անում շատ բարձր պարգևավճար են ստանում, սա էլ հերիք չէ, իրենց հիմնական գործառույթները շատ խոշոր գումարով արտապատվիրակում է ինչ-որ միջազգային կազմակերպությունների, որպեսզի իրենց փոխարեն ֆինանսական աուդիտ անեն, խորհրդատվություն անեն եւ այլն»,- այս մասին 5-րդ ալիքի տաղավարում հայտարարել է Աժ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Պատգամավորը նշել է, որ միայն մեկ միլիարդ դրամ է ծախսվել հանրային կապերի ծառայությունների մատակարարումների, խորհրդատվության, գործուղումների վրա ու հստակ որևէ զեկույց չկա, թե ուր են գնացել, այդ մատակարարող կազմակերպություններն ովքեր են: Նա նշեց, որ ՊՎԾ տվյալների հիման վրա գործ է հարուցվել, սակայն որևէ մեղադրյալ դեռ չկա:

 «Պատկերացրեք, որ ընդդիմադիր հայացքներով որևէ մեկը 10 դրամ այս կողմ կամ այն կողմ տարբերությամբ հաշվետվություն ներկայացներ, տեղում կկալանավորեին: 10 միլիարդ դրամի վատնում իրականացվել, ու դրա համար մեկուկես տարի անց որեւէ մեկը մեղադրյալ չէ: Ավելին, տվյալ կազմակերպության ղեկավարը բարեհաջող ընտրվել է քաղաքապետ»,-ասաց նա:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով