Հրապարակվել է այն քաղաքների ցանկը, որոնք արդեն սկսում են աննկատ խորտակվել

1 Min Read

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ Հարավային և Հարավարևելյան Ասիայում ափամերձ քաղաքներն աննկատ ավելի արագ են խորտակվում, քան աշխարհի ցանկացած այլ վայրում: Արդյունքում տասնյակ միլիոնավոր մարդիկ ավելի խոցելի են դառնում ծովի մակարդակի բարձրացման նկատմամբ։

Համաձայն Սինգապուրի Նանյանգի տեխնոլոգիական համալսարանի (NTU) ուսումնասիրության, որը հրապարակվել է Nature Sustainability ամսագրում, արագ ուրբանիզացիան հանգեցրել է այն բանին, որ մի քանի քաղաքներ չափազանց ակտիվորեն են օգտագործում գրունտային ջրերը աճող բնակչությանը սպասարկելու համար: Արդյունքում հողը նստում է։ Սա հատկապես վերաբերում է ասիական քաղաքներին:

Վիետնամի ամենաբազմամարդ քաղաքային կենտրոնը և բիզնեսի հիմնական կենտրոնը՝ Հո Չի Մին քաղաքը, ավելի արագ է խորտակվում, քան աշխարհի 48 խոշոր ափամերձ քաղաքները: Բանգլադեշի հարավային Չիտագոնգ նավահանգիստը ցուցակում երկրորդն է, իսկ հնդկական Ահմեդաբադ քաղաքը, Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան և Մյանմարի առևտրային կենտրոն Յանգոնը համապատասխանաբար երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղում են:

Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի միջկառավարական հանձնաժողովի տվյալներով՝ մինչև 2050 թվականը ավելի քան 1 միլիարդ մարդ կապրի ծովի մակարդակի բարձրացման վտանգի տակ գտնվող ափամերձ քաղաքներում։

Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի ներկայացուցիչները պնդում են, որ մինչև դարավերջ ծովի գլոբալ մակարդակը կարող է բարձրանալ 60 սմ-ով, նույնիսկ եթե ջերմոցային գազերի արտանետումները կտրուկ նվազեն:

 

Share This Article