Ինչպիսի՞ն էր շաբաթը թվերով. ֆինանսական լրահոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը BanksNews-ի հետ:

Հայաստանում զենքով կրակոցները հաճախակի են դառնում: 2024–ի առաջին կիսամյակում մեր երկրում գրանցվել է հանցագործության 18,818 դեպք: 2023թ համեմատ՝ 17.8%-ով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը:

2024թ․առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել մոտ 946 հզր զբոսաշրջիկ, Հայաստանից որպես զբոսաշրջիկ մեկնել է մոտ 705 հզր։ 2023թ․ համեմատ՝ ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը նվազել է 6․1%-ով, իսկ ՀՀ-ից մեկնողներինը աճել՝ 9․4%-ով։

ՀՀ ՎԿ-ի տվյալներով՝ 2024թ. հունվար-հուլիս ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 11․69 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 79․1%-ով կամ 5․16 մլրդ դոլարով։

Չնայած ՌԴ-ի հետ վատթարացող հարաբերություններին՝ ԵԱՏՄ ֆորումը կանցկացվի հենց Հայաստանում: Երևանը ԵԱՏՄ անդամ երկրներին կհյուրընկալի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը:

2024 թ առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է շուրջ  21.1%-ով՝կազմելով 1.4 մլրդ դոլար։ Փոխարենը ԱՄԷ-ի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման կազմում հասել է 46.3%-ի՝ դառնալով առաջատարը և գերազանցելով Ռուսաստանին։

Իսկ վերջում՝ նորություն ԿԲ-ից: հերթական նիստում ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց  0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.50 %։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով