Պավել Դուրովը սկսել է տեղեկատվություն փոխանցել Ֆրանսիայի իրավապահ մարմիններին, որոնք կարող են օգտագործվել Telegram-ի օգտատերերի նույնականացման համար, հայտնում է ֆրանսիական Libération թերթը։
«Դուռն իսկապես բացվում է», – մեջբերում է հրատարակությունը Փարիզի դատախազության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի ղեկավար Ժոան Բրյուսայի խոսքերը։
Ըստ Libération-ի՝ Telegram-ը սկսել է «աննախադեպ համագործակցություն» և պատասխանում է իրավապահների հարցերին։ Ֆրանսիական անվտանգության բոլոր ուժերին խորհուրդ է տրվել վերսկսել հետաքննությունը, որը դադարեցվել է Telegram-ից տեղեկատվություն ստանալու անկարողության պատճառով։ Մեսսենջերի ղեկավարներն արդեն պատասխանել են Ֆրանսիայի Ազգային ոստիկանության և ժանդարմերիայի անչափահասների գրասենյակի խնդրանքներին մի քանի քրեական հետաքննության շրջանակներում՝ տրամադրելով տվյալներ, որոնք կարող են օգնել բացահայտելու կասկածյալներին, այդ թվում՝ երեխաների դեմ հանցագործությունների մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում