Միլիարդատեր գործարարների հայցը մերժել է ԵՄ դատարանը

1 Min Read

Լյուքսեմբուրգի ԵՄ արդարադատության դատարանը մերժել է գործարարներ Միխայիլ Ֆրիդմանի, Պետր Ավենի, Գերման Խանի, Գենադի Տիմչենկոյի և նրա կնոջ՝ Ելենայի հայցերը, ասվում է դատարանի որոշման մեջ։ Այս մասին գրում է Forbes-ը։ Գործարարները փորձել էին վիճարկել ԵՄ խորհրդի պահանջը, որը պարտավորեցնում էր նրանց հայտարագրել իրենց տնտեսական ռեսուրսները Եվրոպայում և համագործակցել ԵՄ իրավասու ազգային իշխանությունների հետ։

Դատարանը մերժել է գործարարների փաստարկները՝ նշելով, որ պատժամիջոցներն անհրաժեշտ են «սահմանափակող միջոցների շրջանցումը հեշտացնող իրավական և ֆինանսական մեխանիզմներին հակազդելու համար»։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով